Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թիկնապահների հետ միասին անցել է Մարիուպլ քաղաքում գտնվող գործող շատրվանի միջով: Այս մասին գրում է «ДонПресс»-ը:
Ըստ ավղբյուրի՝ Զելենսկին ելույթ է ունեցել Մարիուպլի Թատերական հրապարակում ՝ անօրինական զինվորական խմբերից ազատագրման հինգերորդ տարեդարձի առթիվ: Ելույթից հետո նրա կողքին բազմություն է հավաքվել, իսկ նախագահը և իր թիկնապահները անցել են շատրվանի միջով՝ ձևացնելով, թե փախչում են մարդկանցից:
Շատրվանների միջով անցնելուց հետո Զելենսկին նստել է մեքենան և հեռացել: