Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նախատեսվում է Զելենսկիի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առանձին և ընդլայնված կազմով հանդիպումները։
Երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 1-ին։