fbpx
Աշխարհ

Զելենսկին և Վիտալի Կլիչկոն վեճի մեջ են

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վեճի մեջ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Պատճառը քաղաքապետի հետագա պաշտոնավարմման հարցն է: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն:

Զելենսկիի գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական ներկայացնել և քաղաքային իշխանությունում այլ սիմվոլիկ դեր կատարել՝ կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կլիչկոյի անունից իրեն 20 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի նա շարունակի պաշտոնավարումը:

Կլիչկոն հերքում է մեղադրանքները և պահանջում է քրեական գործ հարուցել նախագահի աշխատակազմի ղեկավարի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ