Ուկրաինայի նախագահական ընտրություններում այս պահին առաջատարը Վլադիմիր Զելենսկին է։
Ուկրաինայի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Զելինսկին 50,18 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո հավաքել է ձայների 30,20 տոկոսը։ Երկրորդ տեղում Պորոշենկոն է՝ 16,64 տոկոս, իսկ երրորդ տեղն է զբաղեցնում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն 13 տոկոս: Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս:
Մասնագետների կարծիքով տվյալների ամփոփումից հետո կարիք կլինի երկրորդ փուլի։Քվեարկության երկրորդ փուլը պլանավորված է անցկացնել ապրիլի 21-ին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնում էր 39 թեկնածու, ինչը ռեկորդային թիվ է այդ երկրի համար: