Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 8-ին՝ ժամը 09:00-ից 18:00-ն ընկած հատվածում այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: