fbpx
Սպորտ

Զիդանը չի համաձայնվում գլխավորել Մանչեսթեր Յունայթեդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ամեն կերպ համաձայնության հասնել Զինեդին Զիդանի հետ, բայց ապարդյուն։

Այս մասին գրում է AS պարբերականը։

Նշվում է, որ հավանական պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողվում են, քանի որ ֆրանսիացի մասնագետը չի ցանկանում վերադառնալ ակումբային ֆուտբոլ։

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Զիդանը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Դիդյե Դեշամը։ Բայց Դեշամի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ին ու հավանական է, որ Զիդանը կսպասի ևս մի քանի ամիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ