Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» հետ հանդիպման արդյունքների մասին:
Մարզիչը խաղը կատարյալ է անվանել։
«Մենք աշխատել ենք մինչև խաղի ավարտը, շատ արագ պրեսինգ էինք օգտագործում, երբ գնդակը մեզ մոտ չէր»,-նշել է նա։
Անդրադառնալով Ռոդրիգոյի հեթ-տրիկին՝ Զիդանն ասաց, որ երբ նա շանս ունի, օգտվում է դրանից։
«Մենք գիտեինք իր հատկանիշների մասին, բայց այսօր նա ամեն ինչ շատ լավ արեց: Բայց եկեք հանգստություն պահպանենք: Սա անակնկալ չէր նրանց համար, ովքեր դիտել էին Ռոդրիգոյի մարզումները: Եկեք լրացուցիչ ճնշում չգործադրենք»,-ասել է ֆրանսիացի մարզիչը։
Մարսելոյի վնասվածքի մասին
Մեկնաբանելով նաև Մարսելոյի վնասվածքը՝ նա հույս հայտնեց, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
«Նա ինքն անձամբ փոխարինում խնդրեց։ Բժիշկները վաղը կհասկանան ամեն ինչ»,-հավելել է Զիդանը։
Իսկ Բենզեմայի մասին «արքայական» ակումբի մարզիչն խոսեց հարձակվողի վիճակագրությունից։
«Նրա վիճակագրությունը խոսում է իր փոխարեն։ Ամեն ոք, ով սիրում է ֆուտբոլը, գիտի, թե ինչի է ընդունակ Կարիմը։ Այո, այժմ նա գոլերով կրկին ուշադրություն է գրավում, բայց նա այն ֆուտբոլիստն է, որը շատ լավ է համագործակցում իր թիմակիցների հետ»,-եզրափակել է նա։
