fbpx
Սպորտ

Ռեալը ջախջախիչ հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայացավ «Ռեալ»-«Գալաթասարայ» հանդիպումը։

«Արքայական» ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ։ Խաղի առաջին 15 րոպեի ընթացքում «Ռեալը» երեք գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը։ Իր հաշվին դուբլ ձևակերպես Ռոդրիգոն, իսկ Սեխիո Ռամոսը կարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Խաղակեսի ավարտին հաշիվը 4:0 դարձրեց Կարիմ Բենզեման։

Խաղի երկրորդ կեսին ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդիպման հաշիվը դարձրեց 5:0` իր հաշվին դուբլ ձևակերպելով։ Հանդիպման ավելացված ժամանակում Ռոդրիգոն հեթ-տրիկ ձևակերպեց։

«Ռեալ»-«Գալաթասարայ» – 6:0

Վերեվ