Զիդանը հերքել է լուրը, թե իր խաղացողներին ասել է, որ հեռանալու է Ռեալից

Հրապարակող՝

Զիդանը հերքել է լուրը, թե իր խաղացողներին ասել է, որ հեռանալու է Ռեալից

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը թիմի խաղացողներին ասել է, որ պատրաստվում է հեռանալ ակումբից։

Այս մասին նա ասել է երեկ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Զիդանը հռետորական հարց է հղել, թե ինչպես ինքը կարող էր մրցաշրջանի այս հատվածում նման բան ասել իր խաղացողներին։

Նա նշել է, որ իրենք կենտրոնացած են մրցաշրջանի վերջնամասի վրա և այլ բանի մասին չեն մտածում։

Ամենաթարմ