Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։
«Զիդանը հիանալի տղա է, բայց նա Ալեգրիի պատճենն է:
Ղեկավարությունում ցանկանում են, որ «Յուվենտուսը» խաղա սեփական խաղաոճով: Եվ նրանք պարզապես կվերադառնան նրան, ինչ թողել են անցյալում:
Ես չգիտեմ՝ արդյո՞ք նա կցանականա հեռանալ «Ռեալից» հանուն «Յուվենտուսի»: Իմ կարծիքով նա կարող էր գլխավորել ՊՍԺ-ն:
Միջազգային մակարդակում նա որքան ուզեր կարող էր ծախսել: Սակայն ՊՍԺ-ն նրա համար փորձություն կդառնար, քանի որ ակումբը ոչ մի անգամ չի հաղթել Չեմպիոնների լիգայում», – Կասանոյի խոսքերը փոխանցում է Goal-ը:

