Եվս մեկ ԱՄՆ նահանգ է պատրաստվում դատի տալ Չինաստանին

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է մուսուլմաններին «համակենտրոնացման ճամբարներում» պահելու մեջ

ԱՄՆ Միսիսիպի նահանգը պատրաստվում է կորոնավիրուսի հարցով դատական հայց ներկայացնել ընդդեմ Չինաստանի: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ մանրամասնելով, որ Միսիսիպիի գլխավոր դատախազ Լին Ֆիթչը ասել է, որ Չինաստանը համարժեք պատասխան չի տվել անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում կորոնավիրուսի համաճարակի բռնկմանը, ինչի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 48 000 մարդ է զոհվել:

«Չինաստանի կողմից այս ամենը կոծկելու հետևանքով Միսիսիպիի՝ չափից ավելի շատ բնակիչներ են տառապել: Նրանց չպետք է թույլ տալ գործել՝ մնալով անպատիժ: Մեր նահանգի բնակիչները արդարության հաստատման են արժանի, և ես դրան կհասնեմ դատարանում»,-հայտարարել է գլխավոր դատախազը:

Նշվում է, որ հայցը նաև ֆինանսական փոխհատուցում կենթադրի:

Նշենք, որ ավելի վաղ Միսուրի նահանգի գլխավոր դատախազը կորոնավիրուսի համաճարակի պատճառով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի:

Միսուրին Պեկինից պահանջում է փոխհատուցել այդ վնասը, ինչպես նաև Չինաստանին պաշտոնապես պատասխանատվության ենթարկել՝ երկրի տարածքում համավարակի ենթադրյալ կոծկման, այնուհետև հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ջանքեր չգործադրելու համար:

Հիշեցնենք, որ Չինաստանը Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();