«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:
Նա նշել է, որ Զադանը լեգենդ է։
«Նա լեգենդ է, և, անկեղծ ասած, ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա ղեկավարությամբ: Նա շատ խարիզմատիկ է:
Միշտ հաճելի է զրուցել նրա հետ, մենք հաճախ խոսում ենք Ֆրանսիայի հավաքականի մասին: Նա ինձ խորհուրդներ է տալիս: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր խաղում նվիրվել մինչև վերև:
Երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի «Ռեալ», ես հասկացա, որ մարզվելու եմ հիանալի խաղացողների հետ: Սկզբում ես մի փոքր ամաչկոտ էի, բայց հետո աստիճանաբար ծանոթացա ֆուտբոլիստների հետ և հասկացա, թե ինչպես է գործում թիմը:
Հիմա ես ավելի հաճախ եմ խաղում և փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ ստանալ խաղադաշտում: Չեմ կարող ասել, որ ես թիմի անվիճելի մասն եմ»,- ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք AS-ից: