Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները: Այս մասին հայտնել է Cuatro-ն:
Մանկունիական ակումբը ֆրանսիացի մասնագետին ակումբի ղեկն ստանձնելու արդեն երրորդ առաջարկն է կատարել, սակայն նորից մերժում է ստացել:
Ըստ աղբյուրի՝ Զիդանը հրաժարվել է ակումբը գլխավորելուց անգլերենի վատ իմացության պատճառով: 49-ամյա Զիդանի որոշման վրա ազդել է նաև կինը, որը չի ցանկանում Անգլիա տեղափոխվել:
Նշվում է, որ Զիզուի համար նախընտրելի է Ֆրանսիայում աշխատանքը՝ կա՛մ ՊՍԺ-ում, կա՛մ ազգային հավաքականում: