Զինված Ուժեր

Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ-ն լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։

ՊՆ-ից հայտնում են, որ մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են։

Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով հուլիսի 14-ից կորել է կապը երկու զինծառայողների հետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ