Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
- Առավոտյան զոհված զինծառայողը պայմանագրային Գագիկ Սամվելի Ալավերդյանն է
- ՌԴ ԳՇ պատվիրակության հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,- ասված է հաղորդագրության մեջ։