Ելույթ ունենալով ԱԺ-ում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ 2020 թվականից մեկնարկած հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում 2025-ի դրությամբ 2035 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ տուն։ Ծրագրի համար 2022-2025 թթ. բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ, որից ծախսվել է 7.1 միլիարդ դրամ։ Ծրագրի շահառուների թվում են նաև նախկին զինծառայողներ և զոհված զինծառայողների ընտանիքներ։
Նախարարն անդրադարձել է նաև բանակում ընթացող շինարարական աշխատանքներին։ Դրա շրջանակում, ըստ Պապիկյանի, հետևողականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործվում են կենցաղային պայմանները, շարունակվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը:

