Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ

Հրապարակող՝

Aviv-Gozali-Bellator

Ամենադիտվածներ

Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները հաղթահարել են ուսումնական արգելագոտին, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները, ստեղծել բարենպաստ պայմաններ յուրային զորքերի առաջխաղացման համար:

Ամենաթարմ