Զինծառայողներին ծաղրելու և բռնության ենթարկելու համար հետախուզվողին գտել են Երևանում

Հրապարակող՝

vostikanutyun

Ամենադիտվածներ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 10.50-ին, Երևանի Տիգրանյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Գևորգ Մ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա մայիսի 3-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ):

Ամենաթարմ