Զինծառայողները ևս մասնակցել են շաբաթօրյակին

Հրապարակող՝

1547537422-9387

Ամենադիտվածներ

ՀՀ զինված ուժերի անձնակազմը մարտի 23-ին մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեացնում են, որ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին:

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները:

Ամենաթարմ