fbpx
Զինված Ուժեր

Զինծառայողների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Թաթոյան

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այս մասին Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորանքում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար:

Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:

Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար:

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ