fbpx
Հասարակություն

Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատումներ են եղել, հայատարարվել է խիստ նկատողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։

Զինվորական Ծառայությունից ազատել

1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.

Նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ