Մայիսի 10-ին Կառավարության շենքի դիմաց զինվորականնները բողոքի ակցիա էին իրակականցնում: Պատճառը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկն էր:
Ակցիայի մասնակիցներից Տիգրան Գևորգյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ խտրականություն չդնեն զինթոշակառուի և զինվորականի միջև:
«Մենք էլ ենք ծառայել, մաքուր ծառայել ենք, հիմա զորացրվել ենք, խնդրում ենք՝ մեզ էլ բնակարան տրամադրել: Ասում է՝ կադաստրային արժեքով չգիտեմ` ինչ գին է, թող փողը փոխանցեն կադաստրին, ինքն էլ մեզ բնակարան տրամադրի»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Կառավարությունից ոչ թե գումար են ուզում, այլ իրենց հասանելիքը:
«Ես պետությանն եմ տվել իմ ամբողջ ջահել տարիները, իմ կյանքը, հիմա պահանջում եմ, չեմ խնդրում: Իմ երեխեքն իրենց հոր երեսը մի անգամ են տեսել ամսվա մեջ կամ չեն տեսել, բոլոր զինծառայողների խնդիրն է դա»,- ասաց ակցիայի մասնակիցներից Անահիտ Վարդանյանը: