Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է՝ 24 ամսից դառնալով 18 ամիս

Հրապարակող՝

zinvorner

Ամենադիտվածներ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։ Նախագծի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատվում է՝ դառնալով 18 ամիս։ Այս փոփոխությունը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից հետո զորակոչվող քաղաքացիների համար։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը հնարավոր է դարձել պայմանագրային զինվորական ծառայության բարեփոխումների շնորհիվ։ Պապիկյանը նշեց, որ 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած քաղաքացիները կանցնեն 18-ամսյա ծառայություն, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա այս փոփոխությունը չի տարածվի։ Նախարարը հավելեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ծառայության է անցել ավելի քան 4200 անձ, ինչը ցույց է տալիս բանակում ծառայելու գրավչության աճը։

 

Ամենաթարմ