fbpx
Աշխարհ

Ղրղզատաջիկական բախումներին զոհ է գնացել շուրջ 40 մարդ

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին բախումների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել։

Այս կապակցությամբ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժախարովը հրամանագիր է ստորագրել, որով երկրում մայիսի 1-ին և 2-ին հայտարվել են սգո օրեր։

Հիշեցնենք, որ ղրղզատաջիկստանի սահմանին իրավիճակը լարվել էր ապրիլի 29-ին։ Արդյունքում՝ ռազմական բախումներ էին տեղի ունեցել, որը տևել էր շուրջ 6 ժամ, իսկ երեկոյան արդեն կողմերը պայմանավորվել էին դադարեցնել կրակը։

Բախումների հետևանքով տասնյակ զինծառայողներ զոհվել են, իսկ ավելի քան 200-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ