ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2841 զինծառայող:
«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայող»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հայտնի է, որ 64 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են:
