Զոհրաբյանը չի կարող լինել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. Իմ քայլ

Ըստ «Իմ քայլը» խմբակցության՝ պարզ է, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն։ Իշխող խմբակցությունը որոշ գրառումներ է մեջբերել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից, որոնք ըստ խմբակցության՝ արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ։

Ըստ այդմ, կառավարող ուժը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։

Ամենաթարմ