Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի բանկերի միությունը զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումների ուշացումները չեն արտացոլվի վարկային ռեգիստրում:
«Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.
Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում,
տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797326747769921