Հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ներգրավված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջաններ, նախապատրաստել և կազմակերպվել է մարտական գործողությունների վարումը։
Նախարարության հաղորդմամբ՝ զորավարժության ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողություններն ու անձնակազմի պատրաստվածության աստիճանը:
Զինծառայողները արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ: