«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտնում է, որ Հայաստանի տարածքում այս տարի`2021 թ., կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ավիացիան ու զրահատեխնիկա:
«Զորավարժությունների ընթացքում, որոնց անցկացումը նախատեսված է ՀՀ տարածքում, կմշակվեն գործնական գործողություններ` երկու փուլով, որոնցում ներգրավված կլինի զրահատեխնիկա, հատուկ մեքենաներ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական հետաույզ շներ»,- ասել է նա լրագրողներին:

