fbpx
Իրավական

Զովունիում նռնակի պայթյունից կին ու տղամարդ են մահացել

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:40-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։

Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։

Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

Դեպքի հանգամանքները պարզվում են», – ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ