Զովունու 1-ին փողոցում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 6-ին, ժամը 22:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովունու 1-ին փողոցի թիվ 96 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:23-ին, մարվել՝ 22:35-ին:

Ամբողջությամբ այրվել է «Nissan Armada» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ.Մ.) սրահը, իսկ ապակիները՝ կոտրվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ