Ի՞նչ էր անում Վահրամ Ավետիսյանը, երբ 2008-ին մեր վրա զրահատեխնիկա էր բերվում․ Իոաննիսյան

Ամենադիտվածներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա նշել է, որ Սահմանադրական Դատարանի դատավորները պետք է լինեն այնպիսի մարդիկ (իրավաբաններ), որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար կամ պետության զավթման դեմ գոնե մատը մատին են տվել։

«Միային ի՞նձ է թվում, որ Սահմանադրական Դատարանի դատավորները պետք է լինեն այնպիսի մարդիկ (իրավաբաններ), որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար կամ պետության զավթման դեմ գոնե մատը մատին են տվել։

Ես չգիտեմ, թե ինչ էր անում Վահրամ Ավետիսյանը, երբ 2008-ին մեր վրա զրահատեխնիկա էր բերվում, երբ բազում անգամ ընտրություն էին կեղծում, երբ պայքարում էինք քաղբանտարկյալների ազատության համար և այլն։

Իսկ կարո՞ղ է այն մարդիկ, ովքեր Ավետիսյանի թեկնածությունն են առաջարկել, իրենք էլ էին այդ ամենին կողքից նայում։

Առհասարակ, ինձ թվում է, որ իշխանության իրավաբանական թևում շատ քիչ են մարդիկ, ովքեր իրենց աչքերով տեսել են, թե ինչեր էր անում դատական համակարգը՝ նախորդ իշխանությանը մանր ու մեծ շահերը պաշտպանելու համար»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/danioanis/posts/10221828873968093

Ամենաթարմ