Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ

Ամենադիտվածներ

Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավոր նման է, որ Ալիևի որդուն առաջադրեն ԳՇ պետ

Հայ հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ Վահրամ Ավետիսյանին չի ճանաչում, երբեք չի շփվել ու չի էլ տեսել։

«Կարող ա ամենաընտիր իրավաբանն է ու ամենասկզբունքային մարդը։ Կարող ա։
Բայց։
Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավորի տեղի համար նման է, ասում եմ՝ նման է, ոչ թե նույնը, որ Ալիևի որդուն առաջադրեն մեր Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Էլի կարող ենք ասել, որ եթե հայրը եղել է մեր պետականության հեղաշրջումը չնկատող մարդ, քաղբանտարկյալ դատող մարդ, ապա իր որդին կարող է լինել ՍԴ ԸՆՏԻՐ դատավոր։ Այդպես էլ և գրեթե նույն հավանականությամբ Ալիևի որդին կարող է լինել Հայկական բանակի շտաբի ԸՆՏԻՐ պետ։
Բայց այս օրինակները իրար նման են, եթե երկու դեպքում էլ վերցնում ենք այդ մարդկանց և դիտարկում որպես կոնկրետ մարդկանց որդիներ։
Բայց Վահրամ Ավետիսյանը եքյա մարդ է եղել 2008-ին։ Նա արդեն 2001-ին դարձել է գիտությունների թեկնածու ու իր գիտնական հալով կամ եղել է կողմնակից հոր արածներին կամ, որ ավելի վտանգավոր է, եղել է ԱՆՏԱՐԲԵՐ։
Ինչու եմ այս երկու վարկածը առաջ բերում, քանի որ նա երբեք ոչ մի կերպ հոր արածները չի քննադատել, էլ չեմ խոսում այն մասին, որ չի քննադատել հեղաշրջումը ու Մարտի 1-ը։
Հա, մի վարկած էլ կա, որ նա գիտնական լինելով չի հասկացել, որ հեղաշրջում է տեղի ունեցել։ Այս վարկածը խոսում է թե՛ նրա ազնվության և թե մասնագիտական կարողությունների, ավելի շուտ, դրանց բացակայության մասին։
Հիմա մեր կառավարության մասին։
Երբ մենք անգամ պահեստապետ ենք ընդունում, ապա նայում ենք, որ իր ընտանիքում գողության, հափշտակության, խաբեության կամ նմանատիպ հանցանքներով դատապարտված ԿԱՄ նման բաներում նկատված մարդ չլինի։ Անգամ, մի փոքր կասկածի դեպքում զգուշանում ենք։ Մենք՝ ՀՀ մի փոքր ձեռնարկություն։
Ինչպե՞ս է ՀՀ Կառավարությունը մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս նման ռիսկի տակ դնում, երբ ՍԴ դատավոր է առաջարկում Սահմանադրության տապալումը, ի վերջո, համակազմակերպող դատավորի ընտանիքի անդամին։
Առնվազն ՄԻԵԴ-ը այդ կասկածը առաջացնող փաստի մասին ասել է։ Աղաղակել է։
Այս ինչ արկածախնդրություն է։
Պատկերացնո՞ւմ եք, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս առաջարկենք Գլխավոր մոլլայի որդուն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10221101546320560

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ