Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․
«Երեկ տեսազանգ եմ ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուներից մեկի՝ մեր ժողովրդի արժանավոր զավակ ու իմ լավ ընկեր Անդրանիկ Բաղդասարյանի հետ:
Բեյրութում ծևված և հեռավոր ԱՄՆ գաղթած մարդու ամեն օրվա հոգսն ու մտածմունքը Հայրենիքն է: Նա Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցման ամենամեծ նվիրատուն է: Քննարկել ենք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները Հայրենիքում և Սփյուռքում, անդրադարձել ինչպես լիբանանահայության ներկա կացությանը, այնպես էլ անհրաժեշտության պարագայում նրանց հայրենադարձության կազմակերպմանն առնչվող հարցերին: Պարոն Բաղդասարյանին ներկայացրել եմ նաև Արցախում իրականացվող անվտանգային, տնտեսական և սոցիալական որոշ ծրագրերի մանրամասներ:
Նրա ոգևորությունը և Հայրենիքին կրկին սատար կանգնելու պատրաստակամությունը չզարմացրեցին ինձ: Համոզված եմ՝ շատ շուտով Անդրանիկ Բաղդասարյանին ու Հայրենիքի կարոտով ապրող մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին նորից կհանդիպենք հայրենի հողի վրա»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/584699855560725