Ուկրաինայի վերաբերյալ զրուցել են Բայդենն ու Մակրոնը

Հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն ու ռուսական զորքերի ընդլայնումը Ուկրաինայի հետ սահմանին։

Ըստ աղբյուրի՝ նրանք պայմանավորվել են պահպանել սերտ շփումն ու անցկացնել խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու Եվրոպական Միության գործընկերների հետ։

Ամենաթարմ