Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 379266 դեպք, որոնցից 343714 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25944 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 9595 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 4388 նոր դեպք, ապաքինվել են 2359-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 5 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2754131 թեստավորում։


