fbpx
Զինված Ուժեր

ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է հավաք-խորհրդակցություն

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։

Հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռազմական ուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։

Կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ