Սեպտեմեբրի 20-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ուժային կառույցների թվում քայլերթ կիրականացնեն նաև զինված ուժերի ստորաբաժանումները:
- Մեկնարկել են Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները
- Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայություն մեդալով
«Մասնավորապես, ժամը 12:00-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14:00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, ժամը 14:30-ից՝ Մաշտոցի պողոտայում:
Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

