Աշխարհ

Զուրաբիշվիլիի հայտարարությունների համար մենք ստիպված ենք պատասխանատվություն կրել․ Վաշաձե

Վրաստանի ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, որը նաև Զուրաբիշվիլիի գլխավոր մրցակիցն էր նախագահական ընտրություններում, մեկնաբանել է նախագահ Սալոմե Զուարբիշվիլիի ՝ Վրաստանում ամերիկյան ռազմակայանների կառուցման ոչ նպատակահարմարության մասին հայտարարությունը:

«Ասել, թե Զուրաբիշվիլիի հայտարարությունները Վրաստանում որևէ մեկին անհանգստացնում են, սուտ կլինի, բայց պատկերացրեք, թե այն ոմանց որքանով է անհանգստացնում Վրաստանի սահմաններից դուրս: Ցավալին այն է, որ Իվանիշվիլին նախագահական է մտցրել անշունչ մի առարկա՝ քաղաքացի Զուրաբիշվիլին ո՛չ ինտելեկտ ունի, ո՛չ կրթություն, ո՛չ էլ զսպվածություն, որպեսզի չխոսի այն բանի մասին, ինչից պատկերացում չունի: Այժմ նրա հայտարարությունների համար մենք ստիպված ենք պատասխանատվություն կրել»,- հայտարարել է Վաշաձեն:

Միաժամանակ հավելել է, թե, ցավոք, ԱՄՆ-ն ոչ մի ծրագիր չունի Վրաստանում ռազմական բազա բացելու, ուստի, ըստ նրա, անհրաժեշտություն չկար այս թեմայով չմտածված հայտարարություններ անել:

Ավելի վաղ «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Զուրաբիշվիլին նշել է, որ պետք չէ անել քայլեր, որոնք կարող են որպես սադրանք ընկալվել: Այդ տեսանկյունից նա ցանկալի չի համարել Վրաստանում ամերիկյան բազայի կառուցումը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ