fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ու ՀՕՊ զորքերի պետերն ազատվել են պաշտոններից

Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Վարդանյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»:

Հրամանագրերում ասվում է․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ