ԱՄՆ-ն Ուկրաինային 205 մլն դոլարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: Միջոցները կուղղվեն պարենի, խմելու ջրի, կրթության, ապաստարանների հասանելիության ընդլայնման, առողջապահության եւ այլ կարիքների համար:
Հաղորդվում է նաեւ, որ ֆինանսավորման մի մասը կարող է օգտագործվել հակամարտության զոհերին ընտանիքի անդամների հետ վերամիավորելու համար, որոնցից նրանք բաժանվել են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: