fbpx
Արցախ

Արցախն այս օրը, 29-ը տարի առաջ, հռչակեց իր անկախությունը

Արցախի Հանրապետությունն այսօր տոնում է անկախ Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձը։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Արցախի Հանրապետությունը հայտարարում է իր անկախության և ԽՍՀՄ-ից առանձնանալու մասին, որը արձանագրվեց Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթղթում։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Նշենք, որ այսօր կայանալիք տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ