Mirror-ը գրում է, որ 21-ամյա Մարտին Սատրիանոն իր խաղով մեծ հետաքրքրության է արժանացել՝ չնայած մեծ թվով գոլերի բացակայությանը։
Ֆուտբոլիստը խաղում է «Բրեստում», սակայն նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին»։ 12 խաղում նա խփել է չորս գնդակ։
Նրա տրանսֆերի հավակնորդներն են «Չելսին» և «Տոտենհեմը»: Վերջինս խաղացողին դիտարկում է որպես Հարի Քեյնին այլընտրանք:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։