Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։
Այս մասին Telegram-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վերջինս հանդիպել է Փելոսիի հետ։ Նա հանդիպման ընթացքում ԱՄՆ-ին անվանել է առաջատար՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարի մասով աջակցության հարցում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն աջակցելու համար։
https://www.youtube.com/watch?v=Tn4_1g2d0RE