Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների տեղեկատվության ու տպագրության նախարար Ջանբուլատ Ումարովն այցելել է Մատենադարան:
Չեչեն նախարարը իր Instagram-ում այցից տեսանյութ է հրապարակել և ներկայացրել իր տպավորությունները:
«Անհնար է բառերով փոխանցել ամբողջ տեսածս: Ես, իմ ժամանանակիցներն ու ավագ սերունդը անգամ չէին կարող երազել, որ մի օր կհայտնվեն հնագույն ձեռագրերի այդ պահոցում: Եվ այա, այդ ֆանտաստիկ պահը եկավ»,- գրել է Ջանբուլատ Ումարովը:
Չեչեն պաշտոնյան նաև նշել է, որ այդ պահին իր սիրտը կարծես հիացմունքից պատրաստ էր պայթել:
Մատենադարանում չեչեն նախարարին ցույց են տվել Կովկասի պատմության մասին տարբեր հեղինակների աշխատություններ:
«Բերեցին անգին տպագիր գանձեր, որոնց թվում իր յուրահատուկ ավանդն է ունեցել մեծն Մովսես Խորենացին, «Աշխարհացույցը»,- նշել է Ումարովը: