ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում ցավալի լուր է հայտնել։ Նա մասնավորաբար գրել է.
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց…
Ցավակցում եմ նրանց հարազատներին»։
http://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1183126135206983