Կատալոնական «Բարսելոնայից» Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո ակումբի 10-րդ համարը «թափուր» է մնացել։
Սակայն, «Բարսայի» ղեկավարությունը մտադրություն չունի այն որևէ մեկին տալու այս մրցաշրջանի ընթացքում, իսկ մյուս մրցաշարջանում այն, գուցե, տրվի ակումբի սաներից ինչ-որ մեկին։
Այս մասին հայտնում է Diario-ն։
Նշվում է, որ ավելի վաղ 10 համարն առաջարկվել է թիմի նորեկ Սերխիո Ագուերոյին, բայց վերջինս չի ընդունել առաջարկը։
