fbpx
Աշխարհ

100-ից ավելի միգրանտ իտալական նավահանգստում է

Իտալական առափնյա անվտանգության նավը, որում ավելի քան 13 միգրանտ կա, թույլտվություն է ստացել կառանվել Սիցիլիայի նավահանգստում, սակայն կիրակի Հռոմը հրաժարվել է թույլ տալ միգրանտներին դուրս գալ նավից, քանի դեռ ԵՄ-ը չի ձեռնարկել որոշիչ գործողություններ։ Այս մասին հաղորդում է AFP-ը:

«Գիշերը Գրեգորեթի նավը մնացել էր Սիցիլիայի նավահանգստում. դա սովորական ընթացակարգ է ռազմական նավի համար: Այժմ ԵՄ-ը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ միգրացիայի հարցն մտահոգիչ է ամբողջ մայցամամաքի համար»,-հայտարարել է Իտալիայի տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին:

Լիբիայի ափերից երկու նավով ժամանած 140 միգրանտները հինգշաբթի գիշերը իտալական պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել էին Գրեգորետի նավի վրա:

Գրեգորեթի նավից մի քանի միգրանտներ արդեն տարհանվել են անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար՝ ներառյալ հղի կինը, նրա երկու երեխաներն ու ամուսինը:

Այդուհանդերձ, Իտալիայի ԱԳՆ Մատեո Սալվինին հայտարարել է, որ Գրեգորեթի նավի մնացած միգրանտները չեն կարողանա լքել այն, քանի դեռ ԵՄ մյուս երկրները համաձայնություն չեն տվել ընդունել նրանց:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ ամդամ 14 երկրներ հաստատել են Միջերկրական ծովում փրկված միգրանտներին տեղավորելու ծրագիրը, և այդ երկրներից 8-ը համաձայնություն են տվել ակտիվ մասնակցություն ունենալ նախաձեռնության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ