fbpx
Աշխարհ

Իտալիայում փնտրում են 3 միլիոն եվրո արժողությամբ «Ստրադիվարիուսի ջութակի» տիրոջը

Իտալիայում փնտրում են 18-րդ դարում Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից պատրաստված ջութակի տիրոջը։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն

Որոշ մասնագետների կարծիքով, գործիքի արժեքը 3 միլիոն եվրո է։ Միաժամանակ, երկու փորձագետներ հայտնել են, որ ջութակը 18-րդ դարի կրկնօրինակ է։

Նշվում է, որ գործիքն իրավապահ մարմինների կողմից առգրավվել է 2007 թվականին՝ հատուկ գործողության ժամանակ։ Ջութակն Անդալուզիա ուղարկել ցանկացել են ռումինացի ներգաղթյալները։

Կայքում, որտեղ հրապարակվում են իրավապահների կողմից առգրավված գործիքները, ջութակը ներկայացված է որպես բնօրինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ