Իտալական Անկոնա քաղաքի մոտ գտնվող ակումբում ռեփ-համերգի ժամանակ հրմշտոց է եղել, զոհվել է վեց մարդ, տուժել են տասնյակ մարդիկ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նշվում է, որ տուժածներից 10 հոգու վիճակը գնահատվել է ծանր։ Զոհվածների թվում են հինգ անչափահաս (երեք աղջիկ, երկու տղա) և մի կին։
Միջոցառման ընթացքում ինչ-որ մեկը «կծու սփրեյ» է շաղ տալիս, խուճապ է առաջանում, մուտքի մոտ սկսվում է քաշքշուկ։ Ականատեսի խոսքով, ակումբում շուրջ 1000 մարդ է եղել։